Որքանով է անվտանգ ձեր բիզնեսը
Ստուգեք որքանով է ձեր վեբկայքը պաշտպանում գաղտնի տվյալները, առցանց փոխանցումներն ու ձեր բիզնեսի հեղինակությունը
Ստուգեք որքանով է ձեր վեբկայքը պաշտպանում գաղտնի տվյալները, առցանց փոխանցումներն ու ձեր բիզնեսի հեղինակությունը
Գաղտնի տվյալների պաշտպանությունը հանդիսանում է գրեթե բոլոր ՏՏ անվտանգության չափանիշների վերջնական նպատակը: Գաղտնի տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ է ապահովել երկու սկզբունք՝ խուսափել անձնական տվյալների կողոպուտից և պահպանել տվյալների գաղտնիությունը: Որքան գաղտնի լինի տվյալների բազայում պահվող տեղեկատվությունը, այնքան կգրավի հաքերներին, ովքեր կարող են օգտագործել կամ վաճառել անձնական և ֆինանսական գաղտնի տվյալները:
Սերվերի սխալ կարգավորումն ու այլ խոցելիությունները կարող են այնպիսի ֆինանսական կորուստների պատճառ դառնալ, ինչպիսիք են՝ կորպորատիվ, ֆինանսական տեղեկատվության և միջոցների կողոպուտը, առևտրի խափանումը, պայմանագրի կամ ամբողջ բիզնեսի կորուստը: Այսպիսի ռիսկերից սպառողներին պաշտպանելու համար, Էլեկտրոնային առևտրով զբաղվող և բոլոր այն կայքերը, որոնք հավաքագրում են հաճախորդի բանկային քարտի կամ փոխանցումների մասին տեղեկատվություն, պարտավոր են համապատասխանել «Վճարային քարտերի ոլորտում տվյալների անվտանգության ստանդարտին»:
Ձեր ապրանքանիշը ձեր բիզնեսի հիմքն է: Կարևոր չէ` փոքր բիզնես եք ծավալում, թե խոշոր արտադրություն ունեք, հաջողված կիբեր հարձակումը կարող է մեծ վնաս հասցնել ձեր բիզնեսի հեղինակությանը և սպառողների վստահության անկման պատճառ դառնալ: Արդյունքում, դա կարող է հաճախորդների և վաճառքի կորստի հանգեցնել՝ նպաստելով շահույթի անկմանը: Հեղինակության վնասը նույնիսկ կարող է ազդել ձեր մատակարարների, գործընկերների, ներդրողների, և բիզնեսի համար նախատեսված այլ երրորդ անձանց հետ հարաբերություններում:
Եթե Ձեր կայքը խոցելի է, ապա մեծ է հավանականությունը, որ խնդիրները կհայտնաբերվեն և կխոցվեն հաքերների կողմից: Նույնիսկ փոքր ռիսկերից ապահովագրված լինելու համար հարկավոր է մտածել բիզնեսին սպառնող ամենամեծ ռիսկերի մասին: Ռիսկերի գնահատումը թույլ է տալիս հայտնաբերել պոտենցիալ վտանգների աստիճանը ձեր օնլայն բիզնեսում: Այնուհետև դուք կարող եք որոշում կայացնել որոշակի ռիսկեր ընդունելու հարցում կամ կանխել դրանք՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով:
Ապահովեք ձեր բիզնեսի առաջընթացը և ապահով պահեք ձեր տեղեկատվությունը:
Անվտանգության բուն նպատակը ոչ միայն անվտանգության կանոններ ստեղծելն է, այլ նաև դրանց հետևելը: